Մինչև 24 ժամ ջուր չի լինի

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Արարատի մարզի` Վեդի, Արտաշատ, Արարատ քաղաքների, Աբովյան Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Ներքին Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նորաշեն, Շահումյան, Հովտաշեն, Ոստան, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Քաղցրաշեն, Նշավան, Նոյակերտ, Եղեգնավան, Արմաշ, Սուրենավան, Գոռավան, Ավշար, Այգավան, Արալեզ, Արարատ, Երասխ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Գինեվետ, Տափերական, Լուսառատ, Փոքր Վեդի գյուղերի,
2. Կոտայքի մարզի` Գառնի գյուղի Բանավան թաղամասի:     

 3.  ս.թ. հոկտեմբերի  19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Խորենացու փող. 28-185 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-80 համարների ու նրբանցքի և Էրեբունի վարչական շրջանի` Գլինկայի փողոցի ջրամատակարարումը:

     Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել