Նորություններ

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն անցնում է ձմեռային աշխատակարգի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, Մետրոպոլիտենի կայարաններից քաղաք դուրս եկող մուտքերի մոտ և հարակից տարածքներում շարունակվում են բարեկարգման և վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ` զուգահեռաբար վերահսկելով նաև վերոնշյալ տարածքների սանիտարական վիճակը:
«Երքաղլույս» ընկերությանն էլ հանձնարարվել է անցում կատարել արտաքին լուսավորության ձմեռային աշխատակարգի:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել