Նորություններ

Ընտանեկան բռնությունների թիվն աճում է. Նելլի Դուրյան

Շուրջ 20 տարի աշխատելով ընտանիքների հետ ես գիտակցում եմ, որ մենք ունենք բռնություն ընտանիքներում և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի օգնենք զոհերին, երեխաներին, կանանց: Կարծում եմ՝ այս օրնքը միտված է հենց դրան: Այս մասին ԱԺ-ում  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ գրեթե նշված գրեթե բոլոր ընտանիքներում կա առնվազն 1 երեխա, որը եթե նույնիսկ չի ենթարկվում ընտանեկան բռնության, ապա հոգեբանական բռնության ենթարկվում է անպայման:

«Մենք պետք է գիտակցենք, որ եթե  ուզում ենք, որպեսզի մեր ընտանիքներում չլինի բռնություն, ապա մենք պետք է ունենաք համապատասխան օրենք: Միգուցե օրենքում կա հստակեցումների կարիք, բայց դա զուտ տեխնիկական խնդիր է»,-ասաց նա:

Նելլի Դուրյանը ներկայացրեց նաև ոստիկանության վիճակագրությունը՝ ընտանեկան բռնությունների վերաբերյալ:

2012 թվականին ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 728 դեպք: 2013, 2014 թվականներին պատկերը գրեթե նույնն է, իսկ ահա 2016 թվականին հասել է 756: Եթե 2012 թվականին ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 410 դեպք է գրանցվել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 16 դեպք, ապա 2016 թվականին ամուսնու կողմից կնոջ նկատմամբ 471 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության 20 դեպք: Ծնողի կողմից զավակի նկատմամբ բռնության գործադրման 66 դեպք:

2017 թվականի ինը ամիսների արդյունքներով քննվել է ընտանեկան բռնության 600 դեպք, որից 142-ով հարուցվել է քրեական գործեր: 2016 թվականին նույն ժամանակահատվածում գրանցվել է 521, որից 97-ով հարուցվել են քրեական գործեր:

Ի դեպ, իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը 2017 թվականի ինը ամիսների ընթացքում հասել են 1791-ի՝  2016 թվականի 1875-ի դիմաց:

2017 թվականի ինը ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 146 դեպք, որից սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությւնները 52-ն են:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել