Գտնվել է Զովունիում կորած քաղաքացու դին

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ նույն օրը  ժամը 07:00-ին՝ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն: Որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ վատ տեսանելության պատճառով:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 09:35-ին Ս. Պ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 11:50-ի սահամններում փրկարարները հայտնաբերել են Ս. Պ.-ի դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել