Թալանել են Նժդեհի փողոցի վրա գտնվող տերմինալը

Հոկտեմբերի 16-ին,  ժամը 12։40-ի սահմաններում թալանել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալները։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում են ոստիկանության մամուլի ծառայություից:

Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 26/5 հասցեում գտնվող նշված տերմինալից կատարել են գողություն՝ իրենց հետ տանելով այնտեղ եղած խոշոր չափի գումար։ Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել