Նորություններ

Դպրոցներից երեխաների տարհանման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Երևան քաղաքում դպրոցներից երեխաների տարհանման լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Իրավաբան.net-ի հետ զորւյցում հայտնեց Քաղաքապետարանի մամուլի խոսանկը՝ Արթուր Գևորգյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարութունն էլ հայտարարություն է տարածել.

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացնում է

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր` հոկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, և առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես ՀՀ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը»,-իր ֆեյսբության էջում գրառել է ԿԳ նախարարության մամուլի խոսանկ Լուսինե Մարգարյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել