Վրաստանում հայկական մեքենա է վթարվել. 3 վիրավոր կա

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09:28-ին ՀՀ ԱԻՆ-ում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Մառնեուլիի շրջանի Սադախլո գյուղում «Subaru» մակնիշի 34 NF 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Էլզարյան, ուղևորներ՝ Անուշ Հովսեփյան և Ռուդոլֆ Էլիխանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:

Հայկ Եղիազարյանը դեմքի հատվածում ստացած վնասվածքներով և Անուշ Հովսեփյանը ձեռքի կոտրվածքով տեղափոխվել են Մառնեուլիի հիվանդանոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել