Հին նմուշի անձնագիր ստանալիս հնարավոր է միաժամանակ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար դիմել

Ոստիկանության անձնագրային և վիազների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալ արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով:
Այսինքն, քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմել անձնագիր ստանալուց հետո առանձին։
Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը կմերժի միաժամանակյա գործողություններ կատարելու պահանջը, այն կհամարվի իրավախախտում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել