Երևանի քաղաքապետը պարգևատրել է երկու ճարտարապետներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է գտնվել Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված ընդունելությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիսավոր արարողության շրջանակում Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ունեցած երկարամյա կառավարման ու գիտամանկավարժական բեղուն գործունեության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն էլ արժանացել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել