Հրդեհ Վանաձոր քաղաքում. 4-ամյա երեխա է մահացել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:16-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել