Նորություններ

Էլեկտրական շարժիչներով մեքենաները կազատվեն մի շարք հարկերից

Ներկայումս գործող կարգավորումների համաձայն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ: Այս մասին գործադիրի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը Կարապետյանը հանձնարարեց.

«ՀՀ փոխվարչապետին, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Բնապահպանության նախարարներին, ՊԵԿ նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,-ասաց վարչապետը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել