Քննիչը ոչ թե հետապնդող, այլ հետազոտող է. Աղվան Հովսեփյան

ՀՀ–ում 2015-2016թթ. քննչական մարմինների վարույթում եղած քրեական գործերի շուրջ 94%-ը քննվել են Կոմիտեի վարույթում:

ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացնում է լայնածավալ միջոցառումներ, և  դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։ Այս մասին քննչական կոմիտեի մասնագիտական տոնի կապակցությամբ իր ուղերձում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նրա խոսքով Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը ըստ ավարտված գործերի՝ 2015 թվականի առաջին կիսամյակի համար եղել է 30%, 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 34.%, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 36%, և նկատվում է կայուն աճ:

«ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների իրավամտածողության հիմքում արդեն իսկ ձևավորվել է այն գաղափարը, որ քննիչը ոչ թե հետապնդող, այլ հետազոտող է։ Քննիչի սրբազան պարտականությունն է կատարել համակողմանի քննություն, վեր հանել ինչպես մեղադրական, այնպես էլ արդարացնող ապացույցներ»,-ասաց Աղվան Հեվսեփյանը։

Մեղադրական հակվածությամբ նախաքննությունը վտանգում է իրավական պետության հիմքերը. Ա.Հովսեփյան

Posted by ՀՀ Քննչական Կոմիտե on Dienstag, 10. Oktober 2017

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել