Սու-24 ռուսական ռմբակոծիչ է կործանվել. ողջ անձնակազմը զոհվել է

Սու-24 ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռը թռիչքի ժամանակ կործանվել է Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում: Այս մասին գրում է РИА Новости-ին՝ հղում տալով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Սու-24 ռմբակոծիչը դուրս է եկել թռիչքուղուց: Ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել դուրս նետվել և զոհվել է:

Ըստ նախնական տվյալների, վթարը կարող է ինքնաթիռի տեխնիկական խնդիրների հետևանք լինել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել