Գյումրիում սուպերմարկետ է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:52-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  Գարեգին Նժդեհի փողոցում այրվում է սուպերմարկետ:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

19:35

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7/15 հասցեում գտնվող երկհարկանի սուպերմարկետի երկրորդ հարկում:

Այրվել է սուպերմարկետի արագ սննդի կետի խոհանոցի (400 քմ) տանիքից մոտ 84 քմ հատված, ջերմահարվել՝ մոտ 150 մք հատված և գույքը՝ մասամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել