Դանակով փորձել է սպանել ոստիկանի. գործ է հարուցվել

Սևակ  Պետրոսյանը 2017թ. հունիսի 9-ին` ժամը 16:10-ին, գնացել է  Արմավիր քաղաքի ոստիկանության շենքի մոտ, թակել է նշված շենքի մուտքի` ներսից կողպված վիճակում գտնվող դուռը և ձևացնելով, թե իբր իրեն լավ չի զգում, օգնություն խնդրել: Բաժնի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ռաֆիկ Գոլովորյանը, ով այդ օրը հերթապահել է  բացել է դուռը, որից անմիջապես հետո Սևակ Պողոսյանը նրան դանակով հարվածել է վերջինիս որովայնի աջակողմյան շրջանին` նրա առողջությանը պատչառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական  տեղեկատվական համակարգից:

Հետո նորից  դանակը վեր է բարձրացրել, նույն դիտավորությամբ փորձել է կտրել ոստիկանի պարանոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքը ավարտին չի հասցրել, քանի որ բաժնի մուտքի դռան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից Վահրամ Մանուկյանը վրա է հասել և ձեռքին եղած ինքնաձիգի խզակոթով հարվածելով նրա դեմքին` վայր է գցել նրան:

Սևակ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2 մասին 10 կետով:

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել