Ավտովթարի հետևանքով մահացել է Ղրղզստանի փոխվարչապետը

Ղրղզստանի փոխվարչապետ Թեմիր Ջումակադիրովը մահացել է խոշոր ավտովթարի արդյունքում: Այս մասին հայտնում է Ria.ru լրատվական կայքը:

Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը առավոտյան 07:30-ին, Սադովոյե գյուղի մոտ: Toyota Land Cruiser Prado-ն բախվել է հացահատիկով բարձված «КамАЗ»-ին:

Մեքենայի մեջ գտնվող նրա օգնականը՝ Նուրլան Ջամգիրչիևը և վարորդը նույնպես մահացել են: Նրանք ուղևորվում էին Տալասկի շրջան, որպեսզի ստուգեն շրջանի պատրաստվածությունը նախագահական ընտրություններին, որոնք անցկացվելու են հոկտեմբերի 15-ին:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել