Նորություններ

ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի կենսագրությունը

Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի կենսագրությունը.

 Ծնվել է 1962թ.-ին Երևանում:

1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը:

1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում:

1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:

2000թ.-ին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել