Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի կենսագրությունը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նոր պետ Խաչատրյան Տիրան ծնվել է 1971 թվականի հունիսի 20-ին, Պռոշյան գյուղում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1997)։ 2002 թվականից՝ Պաշտպանական բանակ № զորամասի հրամանատար է։

1987 թվականին Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը։ 1990-1991թվականներին եղել է ՀՀ Պաշտպանական բանակի կապավոր և ապահովել ՀՀ սահմանամերձ շրջանների, Արցախի և Երևանի հետ կապը։ 1991-1994 թվականներին Պռոշյանի կամավորական ջոկատի, ապա Շուշիի ատանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Ասկերանի (Լեսնոյ), Շահումյանի (էրքեջ, Բոպլուխ, Մանաշիդ), Մարտակերտի, (Գյուլաթաղ, Չլդրան, Կիչան, Ախավենդ, Օրթափայա, Բաշ Գյուներիայա), Կուբաթլոփ, Ֆիզուլու, Զանգելանի. Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:

Պարգևներ և կոչումներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015):

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Գեներալ-մայոր (2016):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել