Նորություններ

Վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ Վերնիսաժի մոտ սպանության գործով

Վերնիսաժի մոտ սպանության գործով մեղադրյալ Ռաֆիկ Խաչատրյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ իր պաշտպանյալի կալանավորման որոշման դեմ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ Վերնիսաժում հնչած կրակոցների հետևանքով սպանվել էր մեկ անձ, ևս մեկը՝ Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը, վիրավորվել:

Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը:

Նշենք նաև, որ ըստ օրենքի, կալանավորման որոշումն ենթակա է բողոքարկման հրապարակումից 5 օրյա ժամկետում :

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել