Գազի արտահոսք մեքենաներից

Հոկտեմբերի 7-ին, ժամը 09:44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Passat» մակնիշի 30 LS 252 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ժ. Գ.) և դադարեցրել գազի արտահոսքը:

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 08:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի արտահոսքն առկա է «Mercedes E320» մակնիշի 35 FL 440 պետհամարանիշով ավտոմեքենայից (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել):

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի ամբողջական պարպվելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել