Նորություններ

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել իր պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում:

«Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլևս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- գրել է նա:

Ավելի վաղ՝ հունիսին, հաղորդվել է, որ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կազմից:

Հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար քվեարկության միջոցով Ագրամունտի պաշտոնական հեռացումը: Այդ նպատակով հւոնիսին ԵԽԽՎ-ն ընդունել էբանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել