Նորություններ

ԱԳՆ-ում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Հանդիպմանը շարունակվեցին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել