Նորություններ

Իրավապահները ուսումնասիրում են Կրասնոդարում հայտնաբերված մարդակերների կենսագրությունը

Իրավապահները փորձաքննություն են իրականացնում՝ պարզելու Կրասնոդարում մարդակերության մեջ մեղադրվող ամուսինների մեղսունակության աստիճանը, նրանց հնարավոր հակվածությունը մարդակերությանը: Ինչպես հայտնում է Life.ru-ն,  ուսումնասիրվում են նաև նրանց աշխատավայրերը, մարդիկ, որոնց հետ նրանք շփվել են:

ՌԴ Քննչական կոմիտեի երկրամասային վարչության ղեկավարի խոսքով՝ ընտանիքի կողմից կատարված դեռևս միայն մեկ սպանություն է հաստատվել:

Քննիչները հաստատել են նաև, որ ընտանիքի բնակարանում մարդկային մասնատված մնացորդներ են հայտնաբերվել:

Ուշագրավ է, որ իրենք` ամուսինները 30 մարդու սպանություն են խոստովանել:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ սպանություններից մեկը կատարվել է խանդի հողի վրա. կինը դրդել է ամուսնուն դատաստան տեսնել «մրցակցուհու» նկատմամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել