Նորություններ

Վարդան Արամյանը ներկա է գտնվել Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի մեկնարկի միջոցառմանը

Հոկտեմբերի 5-ին Երևանում տեղի է ունեցել Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի
«Executive MBA» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա է գտնվել ՀՀ
ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը շնորհավորել է ուսանողներին իրենց հայրենիքում
վերոնշյալ ծրագրից օգտվելու հնարավորության համար և նշել, որ այս դասընթացը կօգնի նրանց մրցունակության
բարձրացմանը, կարողությունների, հմտությունների ու գիտելիքների զարգացմանը և կնպաստի նաև մեր երկրի
առաջընթացին: Նախարարը նաև նշել է, որ հասարակության բարեկեցությունն ապահովելու համար առաջին հերթին
կարևոր է անհատի մրցունակ լինելը:
Բացման խոսքով հանդես է եկել նաև Երևանում Շեֆիլդի համալսարանի «Executive MBA» ծրագրի
ակադեմիական տնօրեն Լեսլի Սզամոսին:
Շեֆիլդի համալսարանը 82-րդ է աշխարհում, 26-րդը՝ Եվրոպայում, և պատկանում է աշխարհի լավագույն
համալսարանների 1 տոկոսին: Իր Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի միջոցով հայաստանցի մենեջերներին և
բիզնես մասնագետներին առաջարկում է Երևանում իրականացվող եզակի կրթական ծրագիր և Շեֆիլդի
համալսարանի MBA աստիճան, ինչպես նաև՝ բրիտանական հեղինակավոր Արտոնագրված կառավարման
ինստիտուտի 7-րդ աստիճանի դիպլոմ` «Ղեկավարում և ստրատեգիական կառավարում» մասնագիտությամբ, և
AMBA սերտիֆիկատ: Ծրագրի միջազգային բնույթը համարվում է Շեֆիլդի համալսարանի Executive MBA-ի
ամենակարևոր և արժեքավոր հատկանիշներից մեկը: Ծրագիրն իրականացվում է միաժամանակ 7 երկրում՝
Սալոնիկում (Հունաստան), Սոֆիայում (Բուլղարիա), Բուխարեստում (Ռումինիա), Բելգրադում (Սերբիա), Կիևում
(Ուկրաինա), Թբիլիսիում (Վրաստան) և Երևանում (Հայաստան): Ամեն տարի Հարավարևելյան և Արևելյան
Եվրոպայի 20 տարբեր երկրներից առաջատար մենեջերները մասնակցում են ծրագրին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել