Ոստիկանները հայտնաբերեցին երթուղային ավտոբուսում կնոջ պայուսակից բջջային հեռախոս գողացողին

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 22.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Բաղրամյան պողոտայի 26 հասցեի մոտից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս:
Նույն օրը՝ ժամը 22.55-ին, բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արմինե Ե.-ն և հայտնել, որ ժամը 22.10-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են նշված հեռախոսը՝ պատճառելով նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել