Նորություններ

4 տարի 1 ամիս ազատազրկման ձևով պատիժը փոխարինվել է 1 տարի ազատազրկմամբ

Հոկտեմբերի 5-ին  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /Կ.Մարդանյան, Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան/ մասնակի բավարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի վերաքննիչ բողոքը՝  իր պաշտպանյալի արարքը 258 հոդվածի 4-րդ մասը փոխարինելով 113 հոդվածի 2-րդ մասով՝ համապատասխանաբար նշանակված 4 տարի 1 ամիս ազատազրկման ձևով պատիժը փոփոխելով 1 տարի ազատազրկմամբ: Այս մասկն իր ֆեյսբուքյան  էջում գրառել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Հաշվի առնելով, որ պաշտպանյալս կալանքի տակ է և դրա 1 տարին լրանում է շուրջ 10 օրից, ապա նա շուտով կլինի տանը: Բայց սա վերաքննիչ դատարանի գովազդն էր, իսկ ինքնագովազդս նրանում է, որ այս գործը ստանձնել եմ առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռ կայացնելուց հետո»,-գրառել է նա:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել