Նորություններ

Ապահովել ճանապարհային գույքը վնասելու փոխահատուցման վճարումների հավաքագրումը․ վարչապետի հանձնարարականը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանձնարարեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման վճարների հավաքագրումներն ապահովել:

Նրա խոսքով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը, ճանապարհային նշանները: Չնայած օրենքով սահմանված կարգավորումներին՝ գործնականում գրանցվում են դեպքեր, երբ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում։

Վարչապետը  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում գույքագրել ճանապարհային պատահարների ժամանակ ճանապարհային նշանների պատճառված վնասի դեպքերը և ստացված փոխհատուցման շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ: Իսկ  ոստիկանապետին հանձնարարեց սահմանել խիստ հսկողություն ճանապարհային պատահարների դեպքում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքի վնասները ներառելու համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել