Ադրբեջանից «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռ վայրէջք կկատարի

Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից ինքնաթիռ է ժամանում Հայաստան:

Այն վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին Իրավաբան.netի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Բելգիական պետական օդանավ է թռիչքն իրականացնում՝ պաշտոնական չվերթ է: Հայաստան Եվրոպայից պատվիրակություն է ժամանում, այլ մանրամասների այս պահին տեղյակ չենք»,-հավելեց Հովհաննիսյանը:

Օդանավակայանի մեկնման և ժամանման տեղեկագրից պարզ է դառնում, որ ինքանթիռը կժամանի տեղական ժամանակով 18:45-ին՝ առանց ուշացման:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել