Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է. ԱԻՆ

Հոկտեմբերի 4-ին` ժամը 04:02-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Toyota Nadia» մակնիշի 34 FN 550 պետհամարանիշով ավտոմեքենան և 4 ուղևորներին տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերակացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել