Հայտնաբերվել է առևանգիչը

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 3-ին Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է 1982 թ. ծնված Վահե Բ.-ն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Նա սեպտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով (Մարդուն առևանգելը)։ Խափանման միջոցը՝ կալանք:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել