Կատալոնիայում գործադուլի մասնակիցների թիվը հասել է 700 000-ի

Կատալոնիայի համընդհանուր գործադուլին, որն անցկացվում է ի նշան անկախության հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ոստիկանական բռնությունների դեմ բողոքի, շուրջ 700 000 մարդ է միացել:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով ոստիկանության տվյալները, ցուցարարները զբաղեցրել են Բարսելոնայի կենտրոնական հատվածը, այդ թվում՝ Իսպանիայի Ազգային ոստիկանության կենտրոնակայանի մոտակա տարածքը:

Ցուցարարները բացականչում են «Փողոցները մերն են լինելու», «Ոչ օկուպացիային» կարգախոսները: Նրանցից շատերը պաստառներ են պատրաստել, որոնք կոչ են անում ոստիկաններին հրաժարվել հանրաքվեի կողմնակիցների նկատմամբ դրսևորվող դաժանությունից:

Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի մեկին, երբ կատալոնացիներն, անկախ ոստիկանների կողմից ստեղծվող խոչընդոտներին, ամեն գնով մասնակցեցին քվեարկությանը: Բախումների ժամանակ տուժածների թիվը հասել էր 900-ի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել