Նորություններ

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք պահանջող ՃՈ տեսուչների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են «Ճանապարհային ոստիկանության» երկու տեսուչների կողմից կատարված հանցագործությունների` կաշառք պահանջելու և ստանալու մի քանի դրվագներ: Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանները նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով, խոշոր չափերով կաշառք են ստացել ԻԻՀ քաղաքացուց, ինչպես նաև կաշառք են պահանջել ևս 4 քաղաքացիներից:

Այսպես, 2017թ.-ի օգոստոսի 27-ին` Երևան քաղաքի Աճառյան փողոցում, ՃՈ ավագ տեսուչ Նշան Թադևոսյանը, իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչ Արթուր Մարտիկյանի հետ, առանց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հատկանիշների առկայության, կանգնեցրել են ԻԻՀ քաղաքացի Ֆաթոլահ Հաջամինիի վարած «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան, ապա` առանց համապատասխան ստուգման, նրան մեղադրել ալկոհոլ օգտագործելու մեջ: Այնուհետև հիշյալ ոստիկանները, ոտնահարելով ԻԻՀ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու, Ֆ. Հաջամինիին 12 օրով ազատությունից զրկելու և ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու սպառնալիքով նրանից նախնական համաձայնությամբ պահանջել ու ստացել են խոշոր չափերով` 191.200 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար և 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Հատուկ քննչական ծառայությունում վերը նշված դեպքի քննության ընթացքում բացահայտվել են հիշյալ ՃՈ տեսուչների կողմից դեպքի օրը նաև այլ քաղաքացիներից կաշառք պահանջելու ևս 4 դրվագներ:

Այսպես, 2017թ.-ի օգոստոսի 27-ին Ն. Թադևոսյանն ու Ա. Մարտիկյանը Երևան քաղաքի տարբեր հատվածներում կանգնեցրել են անվտանգության գոտին չամրակապած երեք վարորդների և վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` վարչական իրավախախտումները չարձանագրելու համար նրանցից նախնական համաձայնությամբ պահանջել 3000-5000 ՀՀ դրամ կաշառք:

Նույն օրը ՃՈ տեսուչները անվտանգության ամրագոտին չամրակապելու համար կանգնեցրել են ևս մեկ վարորդի: Այնուհետև, նկատելով, որ վերջինիս ավտոմեքենայի տեխզննության կտրոնը ժամկետանց է և պատկանում է մեկ այլ տրանսպորտային միջոցի, ՃՈ տեսուչները, այդ մասին արձանագրություն չկազմելու համար, նախնական համաձայնությամբ վարորդից պահանջել են 30.000 ՀՀ դրամ կաշառք:

 Այսպիսով, ԻԻՀ քաղաքացուց նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Ն. Թադևոսյանին ու Ա. Մարտիկյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ ՀՀ 4 քաղաքացիներից նախնական համաձայնությամբ կաշառք  պահանջելու համար նույն ՃՈ տեսուչներին մեղադրանքներ են առաջադրվել 4 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: ՃՈ տեսուչներ Ն. Թադևոսյանի ու Ա. Մարտիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել