Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես հիանալի հիշողություն ունեմ, էդ խոսակցությունը սկիզբ է ունեցել». Սամվել Բաբայան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 2-ին, Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ապացույցները, մասնավորապես՝  հրապարակվեցին ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունները, որոնք գաղտնալսվել էին։

Հրապարակված հեռախոսազրույցները տեղի են ունենմ Հրաչյա Մայիլյանի, Սանասար Բաղդասարյանի, Ժորիկ Զաքարյանի, Արմեն Պետրոսյանի և հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանի միջև: Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պետրոսյանի և Հրաչյա Մայիլյանի խոսակցություններում ուղղակիորեն չի հիշատակվում «Իգլա» տեսակի հրթիռի մասին: Երկխոսություններում ավելի շատ հիշատակվում է ինչ-որ մեքենայի պակաս մասի կամ այլ տեխնիկայի մասին, որից մասեր են պակասում և անհրաժեշտ է Վրաստանից բերել:

Ամբաստանյալ Գաբրիելյանը ձայնագրություններից մեկում ասում է. «Էն տակինը որ չկա, դրա համար չարժի աշխատել, 38 մանեթա գինը, էտի տասով էլ չարժի», որին Հրաչյա Մայիլյանը պատասխանում է. «Էն մոդելի տելեվիզորը որ քեզ պետք ա կարանք կազմակերպենք, գնամ Թուրքիա պամիդոր էլ բերեմ»:

Մի հրապարակված ձայնագրության մեջ էլ Սամվել Բաբայանը զանգել էր Սանասար Գաբրիելյանին եւ ասել. «Չխկցրու, բեր նայեմ»: Այս ձայնագրության վերաբերյալ Սամվել Բաբայանը միջնորդություն ներկայացրեց: Նրա խոսքով՝  ձայնագրությունը կիսատ է և չի հասկացվում, թե այդ նախադասությունն ասողը ինչ նկատի ունի:

«Սկիզբը չկա, մենակ վերջն եք թողել: Ես հիանալի հիշողություն ունեմ, էդ խոսակցությունը սկիզբ ա ունեցել»,-ասաց նա:

Միջնորդությունը բավարարվեց, հաջորդ դատական նիստի ընթացքում կվերարտադրվի ձայնագրությունը, ինչպես նաև դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը՝ կեղծ փողերի դրվագով:

Հիշեցնենք, որ մինչ այդ, վկաների հարցաքննության ժամանակ  նրանցից մի քանիսը նշել են, որ Արմեն Պետրոսյանը հրթիռը նկարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական բուկլետի հետ միասին և հետո հրաժարվել այն գնելուց:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել