Մեկ անգամ հերքել ենք, կրկին ենք հերքում. Գագիկ Սուրենյանը ցուրտ ձմռան մասին

Օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր  ֆեյսբուքյան էջում գրառել է.

«Այն որ ասում են՝ մի ապուշ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանեն, այս անգամ այդ ապուշը դարի ցուրտ ձմեռ ժողովրդին խոստացողն է: Ով տեսնում է, դա է հարցնում:
Ժողովուրդ ջան, մեկ անգամ հերքել ենք, կրկին ենք հերքում: Հայաստանի և ընդհանրապես աշխարհի ոչ մի Հիդրոմետ ծառայությունը նման բան չի տարածել: Այդ լուրը համացանցում տարածել են ֆեյքերը»,-գրված է հրապարակման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել