Իսպանիայում ոստիկանությունը բռնություն է կիրառում անկախության հանրաքվեին մասնակցող կատալոնացիների դեմ

Այսօր Իսպանիայում կատալոնացիները անկախության հանրաքվեին են մասնակցում: Իսպանական ոստիկանությունը սակայն բռնություն է կիրառում հանրաքվեին մասնակցող քաղաքացիների հանդեպ, ովքեր հավաքված են ընտրատեղամասերի մոտ:

Ոստիկանները նրանց դուրս են բերում ընտրատեղամասերից, առգրավվում քվեատուփերն ու ցանկացած իր, ինչը կապ ունի քվեարկության հետ:

Իսպանիայի իշխանությունը այդ հանրաքվեն համարում է անօրինական և հակապետական: Հանաքվեին կարող է մասկացել շուրջ 5,3 միլիոն մարդ:

Իսպանիայի ոստիկանների գործողությունները սոցցանցերում մարդիկ համեմատում են թուրք ոստիկանների գործողությունների հետ՝ շեշտելով դրանց վայրագությունը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել