Նորություններ

Գումբուրդոյում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկաններ են հոսպիտալացվել

Գումբուրդոյում տեղի ունեցած բախումների հետևանքով հոսպիտալացվել է չորս ոստիկան և վարչության պետը : Այս մասին հայտնում է jnews.ge լրատվական կայքը: Նրանց վիճակը ծանր չէ, վնասվածքները տարբեր աստիճանի են: Գյուղի վիրավոր բնակիչները հիվանդանոց չեն դիմել:

Ոստիկանության աշխատակիցները Ախլքալաքի հիվանդանոցում այս պահին հետազոտվում են: Նրանցից մեկի մոտ կոտրվածք է, նա հետազոտվում է, մյուսների վերքերն են բուժում:

Լրատվական կայքը հայտնում է, որ տուժել է նաև Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանը: Հրազենային վնասվածք ոչ ոք չի ստացել: Ոստիկանները միայն օդ են կրակել:

Այս պահին Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մհեբրիշվիլին ուղղաթիռով հեռացել է: Գյուղի բնակիչները չեն ցրվում, սպասում են միչև ձերբակալվածներին բաց թողնեն:

Հիշեցնենք, որ առավոտից լարված իրավիճակ է Ջավախքի հայաբնակ Գումբուրդո բնակավայրում:  Բնակիչները փորձում են խաչքար տեղադրել տեղի 10-րդ դարի եկեղեցու բակում, սակայն տեղի իշխանությունները թույլ չեն տալիս: Առավոտյան բախում է տեղի ունեցել ոստիկանների և գյուղացիների միջև: Բնակավայր է բերվել նաև Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության գումարտակ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել