Լրագրող Արմինե Ավետիսյանը ճանաչվել է տուժող. դատախազություն

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեն, «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին դատախազությունից:

Հավելումն նշեմ, որ լրագրողի կողմից հաղորդում տալուց անմիջապես հետո է Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ այն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն՝ քրեադատավարական կարգով քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:

Գործը գտնվում և գտնվելու է ՀՀ դատախազության հատուկ ուշադրության կենտրոնում: Լրագրող Արմինե Ավետիսյանը ճանաչվել է տուժող, իսկ ներկայումս ընթացող նախաքննության շրջանակներում կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու և ենթադրյալ հանցանք կատարած անձի (անձանց) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել