Նորություններ

Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել

Այսօր «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը․ այս տեղեկությունը  Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ԱՆ քրեակատարողական ծառայության լարտվության պատասխանատու պետ Գոռ Ղլեչյանը։

Հիշեցնենք, որ  Վազգեն Խաչիկյանը 2014թ-ի դեկտեմբերի 8-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր 1999-2010 թվականերին, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, պետական բյուջեից յուրացումներ կատարելու համար, ինչի հետևանքով պետությանը հասցվել էր 267 մլն 583 հազար 336  դրամի վնաս:

Վազգեն Խաչիկյանը 5 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել