«Լևո՜ն ջան, հիանում ենք քեզանով». վարչապետի շնորհավորանքը Լևոն Արոնյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանի  հաղթանակի կապակցությամբ գրառում է կատարել.

«2 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր… Լևո՜ն ջան, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ և ոգեշնչման աղբյուր է երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու ևս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս լցվել հպարտության զգացումով։ Կեցցե՜ս»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել