Նռնակ է հայտնաբերվել Արմավիրի դպրոցներից մեկում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 27-ին, ժամը 09:58-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի հիմնական դպրոցի տարածքում՝ ավազի մեջ, հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

ՀՀ ՊՆ N զորամասից ժամանած սակրավորները ավազի կույտից դուրս են բերել «Ֆ-1» տեսակի նռնակ և տեղափոխել անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել