Նորություններ

Փաստաբանները դատարան էին եկել «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» վերտառությամբ շապիկներով

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց, քանի որ փաստաբանները եկել էին նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատկերով շապիկներով՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» վերտառությամբ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ բողոքի ակցիան ուղղված էր ապօրինի զննությունների դադարեցմանը և օրենքի տարրի պահպանմանը:

«Այսօր մենք առանց պայուսակների և ավելորդ իրերի էինք եկել դատարան, այդ պատճառով էլ մեզ ներս թողեցին, սակայն դահլիճ մտնելու ժամանակ մեզ հայտնեցին, որ նիստը հետաձգվել է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ փաստաբանները արդեն վաղուց բողոքում են դատական նիստից առաջ կատարվող զննությունների դեմ: Նիստերից շատերը չեն կայացել հենց այն պատճառով, որ փաստաբանները հրաժարվել են բացել պայուսակները կամ դատարկել գրպանները:

 

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել