Նորություններ

580 հազար 800 դրամով ոչ թե 4 հատ կոնյակ է գնել, այլ 4 հատ բաժակ. պարզաբանում է քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել քաղաքապետ։ Տարոն Մարգարյանի կողմից ՌԴ կատարած այցի ժամանակ նվերներ տանելու հետ կապված:

Քաղաքապետարանից, մասնավորախպես, հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանն ընդհանուրը 580 հազար 800 դրամ արժեքով գնել է ոչ թե 4 հատ «Արենի» կոնյակ, այլ 4 հատ բաժակ:

«ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում (http://gnumner.am) հրապարակված սույն գնման արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարության մեջ հստակ գրված է. «Արենի» հուշանվերի ձեռքբերում /գինու բաժակներ սպիտակ օնիքսից լատունով, բարձրությունը 19.2 սմ, տրամագիծը 7.2 սմ, քաշը մեկ բաժակի՝ 390 գր/»,-ասված է պարզաբանման մեջ:

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով, քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Ֆ/Ա Արամ Տեր-Վարդանյանի հետ եւ գնել 4 հատ «Արենի» կոնյակ. «Բայց ուշագրավը գինն է. քաղաքապետարանը մեկ կոնյակը ձեռք է բերել 145 հազար 200 դրամով` 580 հազար 800 դրամով ոչ թե 4 հատ կոնյակ է գնել, այլ 4 հատ բաժակ ընդհանուր 4 կոնյակի համար վճարելով 580 հազար 800 դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք նախատեսված են եղել «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառման համար: Ենթադրվում է՝ ռուս գործընկերոջը «թանկանոց» կոնյակներ է նվեր տարել քաղաքապետը, որ ջերմ վերաբերվեն պատվիրակությանը»,-գրել է թերթը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել