Նորություններ

2,7 մլն՝ միգրացիոն պետական ծառայությանը  տարածքով ապահովելու համար

Կառավարությունը սեպտեմբերի 28-ին կայանալիք նիստին որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը  տարածքով ապահովելու նպատակով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Փառանձեմ Պարգևի Հանեսյանից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով կվարձակալվի Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոց 4 շենք, 4/9 հասցեում գտնվող 108 քառ.մետր մակերեսով տարածքը` մեկ քառ.մետրը 2777,8 ՀՀ դրամ վարձավճարով:

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 2,7 մլն դրամ:

Նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը անհատուց օգտագործման տրամադրելու գործընթացը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել