Նորություններ

Հարձակման է ենթարկվելՍպահանի Հայոց թեմի խորհրդի ատենապետը

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էր ժամանում Հայաստան-Սփյուռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց թեմի պատվիրակությունը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը երեկոյան ժամը 10-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջև հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից, ովքեր մահակով և սուր զենքով վիրավորել են նրան և դիմել փախուստի։

Սպահանի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիվանի հաղորդագրության համաձայն՝ Մինասյանին տուն տեղափոխող ավտոմեքենայում է եղել նաև թեմի առաջնորդ Սիփան ծայրագույն վարդապետ Քեչեջյանը, սակայն նա և վարորդը հարձակման թիրախ չեն դարձել, և նրանց ու մեքենային որևէ վնաս չի պատճառվել:

Մինասյանը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել: Նրա առողջական վիճակն այժմ գոհացուցիչ է, նա երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:

Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ և ընթանում է քննություն պատկան մարմինների կողմից, որոնք, ըստ հաղորդագրության, որոշ բացահայտումներ կատարել են, սակայն առայժմ դրանք չեն հրապարակում:

Սպահանի Հայոց թեմը դատապարտում է այս հանցագործությունը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել