Նորություններ

Facebook-ը կդադարեցնի իր աշխատանքը ՌԴ-ում՝ անձնական տվյալների օրենքը չկատարելու համար

Facebook-ը Ռուսաստանում աշխատանքը կդադարեցնի, եթե չկատարի անձնական տվյալների մասին օրենքը՝ դա կարող է տեղի ունենալ 2018 թվականին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ-ում «Անձնական տվյալների մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականի սեպտեմբերի 1-ից: Օրենքը ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին պարտավորեցնում է իրականացնել Ռուսաստանի տարածքում ռուսաստանցիների անձնական տվյաների պահպանումը:

«Օրենքը պարտադիր է բոլորի համար, ուստի կասկած չկա, որ ցանկացած դեպքում մենք կա՛մ կհասնենք նրան, որ օրենքը կատարվի, կա՛մ ընկերությունը ՌԴ տարածքում աշխատանքը կդադարեցնի, ինչպես, ցավոք, տեղի ունեցավ LinkedIn-ի հետ: Այս հարցում բացառություններ չեն լինի»,- շեշտել է նա:

«Մենք պաշտոնական նամակներ չենք ստացել: Մենք մինչեւ 2017 թվականի վերջը այս ուղղությամբ Facebook-ում ստուգումներ կատարելու ծրագրեր չունենք, իսկ 2018 թվականին կմտածենք»,- հավելել է նա:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել