Նորություններ

Այրվել է ամբողջ անասնակերը

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:00-ի դրությամբ կատարվում են քանդման և հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհը մարվել է ժամը 18:52-ին:

Այրվել են Ն. Ս.-ին պատկանող անասնագոմի տանիքի (մոտ 2500 քմ) 500 քմ փայտյա կառուցատարրերը, ներսում պահեստավորված (5000 հակ) անասնակերից 1000 հակը,  բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի առանց պետհամարանիշի քարշակով ավտոմեքենան,  «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկի սրահի աջակողմյան հատվածը, դրսում կուտակված  անասնակերից (մոտ 5000 հակ) 3500 հակը, ինչպես նաև փլուզվել է անասնագոմի բետոնե ծածկից մոտ 30 քմ հատված:

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 16:34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում այրվում է հնձած արտ:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:26-ին:

Այրվում է Ն. Ս.-ին պատկանող մոտ 10000 հակ անասնակեր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել