Նորություններ

Կրակոցը եղել է գազային ատրճանակից. տուժածներ չկան

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է.

«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե Արաբկիրի տարածքում կրակոցներ են հնչել։ Տեղեկացնեմ,որ այսօր ժամը 22.20 Մամիկոնյանց փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցներից մեկը գազային ատրճանակ է կիրառել։ Տուժածներ չկան։ Վիճաբանության մասնակիցների ինքնությունը ճշտվել է, այս պահին ոստիկանության ծառայողները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու համար։ Կրկնեմ, որ հրազեն չի կիրառվել։ Խորհուրդ եմ տալիս չճշտված տեղեկատվությամբ բնակչության շրջանում ավելորդ լարվածություն չստեղծել»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել