Նորություններ

Գերմանիայում նորընտիր պատգամավորը ընտրվելուց ժամեր անց լքել է պաշտոնը

Գերմանիայի կառավարության նորընտիր պատգամավոր Ֆրաուկե Պետրին, ով ներկայացնում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, լքեց պաշտոնը` նախքան այն զբաղեցնելը․ գրում է Independent-ը։

Ֆրաուկե Պետրին լրագրողներին հայտնել է, որ չի զբաղեցնի իր տեղը Բունդեսթագում, փոխարենը ցանկանում է լինել անկախ պատգամավոր:

-Երկար մտածելով` ես եկա այն որոշման, որ չեմ զբաղեցնի իմ տեղը կուսակցության խմբակցության շարքերում, -նա ասաց այս խոսքերը կիրակի առավոտյան մամլո ասուլիսի ժամանակ, ինչը անակնկալի բերեց Պետրիի կուսակցական ընկերներին:

Դեռևս պարզ չէ, թե այդյոք Պետրին կմնա կուսակցության շարքերում:

Նորընտիր պատգամավորը կոչ է անում, որպեսզի Գերմանական ուժերը զենք կիրառեն` սահմանի անօրինական հատումը կանխելու համար:  Նա նաև ցանկություն է հայտնել, որպեսզի իսլամական տարրերը, ինչպիսիք են մինարեթները, վերացվեն գերմանական քաղաքներից:

Նախկինում նա պայքարել է կուսակցության առաջատար թեկնածու նշանակվելու համար, սակայն պարտվել է Ալեքսանդեր Գաուլանդին, ով կուսակցության ամենաշատ լուսաբանվող անդամն է: Պետրին նաև հանրայնորեն քննադատել էր Գաուլանդին` մի շարք հակասական հայտարարությունների համար, օրինակ, որ Գերմանիան պետք է հպարտ լինի երկրորդ համաշխարհայինի ժամանակ կռված իր զինվորներով, ինչը երկրում համարվում է արգելված թեմա: Ինչևէ, Գաուլանդն ասել է, որ իր կարծիքով իր հայտարարությունները պատճառ չեն հանդիսացել Պետրիի որոշման համար:

Պետրիի` կառավարությունից հեռանալը ակնհայտ է դարձնում կուսակցությունում իշխելու  նրա նկրտումները, որոնք հայտնի էին դեռևս 2013-ից, երբ այն ստեղծվեց` որպես եվրոյի դեմ պայքարող  շարժում:

Նրա այս քայլը հաջորդեց այն բանին, երբ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դարձավ առաջին աջաթևյան կուսակցությունը, որ  վերջին հիսունամյակում Բունդեսթագում տեղեր է զբաղեցրել: Այն ունի 94 տեղ, իսկ Պետրիի պաշտոնաթողությունից հետո կունենա 93-ը:

Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել