Պահածոների գործարանում պայթյուն է եղել․ կան տուժածներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել