Վերնաշապիկի գույնի պատճառով երեխաներին դպրոցից տուն են ուղարկում. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ տիկին Սայադյան
Խնդրում եմ զգուշացրեք ձեր մարզի տնօրեններին, որ վերնաշապիկի գույնի պատճառով երեխաներին դպրոցից տուն չուղարկեն ու ծնողներին լրացուցիչ հոգսի տակ չգցեն: Օրինակ, Մեծամորի թ.1 դպրոցի տնօրենն այս աշակերտին, ում վերնաշապիկն, ասացեք խնդրեմ, բացարձակ ճերմակ չէ, տուն է ուղարկում, պահանջելով սպիտակ վերնաշապիկ: Զգուշացրեք իրենց, որ վերնաշապիկի գույնից չի կախված կրթության որակը, այլ նրանից, թե ինչպե՞ս է տնօրենը դպրոցում կազմակերպում կրթությունը, երեխաները սիրո՞վ են հաճախում դպրոց, թե՞՝ զոռով: Բավական է ձևի ետևից ընկնեք, եթե կարող եք՝ բովանդակությանը հետևեք:
Հուսամ խնդրանքս տեղ կհասնի, այլ միջոցների դիմելու կարիք չի լինի, առանց այդ էլ այդ մարզում կրթությունը 10 ոտքով կաղում է, որովհետև, ինչպես երևում է, պատահական մարդիկ են հայտնվում տնօրենի աթոռին»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել